Artsakhpress

Միջազգային

Լիբիա են ժամանել թուրքական հատուկ նշանակության ուժերը. լրատվամիջոցներ

Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի` Ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաներին պաշտպանելու համար:

Լիբիա են ժամանել թուրքական հատուկ նշանակության ուժերը. լրատվամիջոցներ

Լիբիա են ժամանել թուրքական հատուկ նշանակության ուժերը. լրատվամիջոցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են «Ալ Արաբիա» և «Ալ Հադաթ» հեռուստաալիքները` աղբյուրների հղումով, փոխանցում է tert.am-ը: 
Լիբիայի մայրաքաղաք են ժամանել նաև թուրք զինծառայողներ, որոնց մի մասը կզբաղվի լիբիացի գործընկերների ուսուցմամբ, մյուս մասը` հետախուզությամբ: 
Ավելի վաղ այն մասին, որ թուրքական զորքը մեկնում է Լիբիա` Ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար, հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան սկսել է իր զորքը երկիր ուղարկել հունվարի 16-ից:
Լիբիայի հարցով միջազգային համաժողովն անցկացվելու է հունվարի 19-ին, Բեռլինում: Սպասվում է, որ մասնակիցները հանդես կգան երկրում հրադադարի հաստատման և նոր ընտրությունների անցկացման օգտին:
Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:
Ավելի վաղ լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել էին Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search