Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստը՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, մեկնարկեց 1 րոպե լռությամբ:
Հայաստանի և Արցախի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորներին նման առաջարկով դիմեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Նիստի սկզբում առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այդ ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը»,- ասաց Միրզոյանը: