Թուրք ցանցահենները «կոտրել են» Հունաստանի կառավարական մի շարք կայքեր:
Թուրք ցանցահենները «կոտրել են» Հունաստանի կառավարական մի շարք կայքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Tert.am-ն՝ հղում տալով iefimerida.gr-ին:
Հարձակման են ենթարկվել Ազգային հետախուզական ծառայության, ԱԳՆ-ի, Ֆինանսների նախարարության, խորհրդարանի և այլ կայքէջեր
Պարբերականի տվյալներով՝ հարձակման հեղինակները «Anka Neferler» անվանումը կրող թուրք ցանցահեններն են: Համապատասխան ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նաև «կոտրված» էջերի հղումները:
Հարձակման պատճառ են դարձել պաշտոնական Աթենքի դիրքորոշումը և Հունաստանի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած սպառնալիքները:
ԱԳՆ-ի, Ֆինանսների նախարարության, խորհրդարանի և Ազգային հետախուզական ծառայության կայքերը ժամանակավորապես չէին գործում: Սակայն, հաղորդվում է, որ այս պահի դրությամբ արդեն կառավարական կայքերի բնականոն աշխատանքը վերականգնվել է: