Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին:

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված Է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել Էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:
«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում եւ շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Երեւանի եւ Բաքվի միջեւ կապի թեժ գիծ Է գործում,-նշել են նախարարությունում:-Կարծում ենք, որ այս ամենը վկայում Է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»:
«Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջեւ կվերսկսվի առարկայական խոսակցությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search