Artsakhpress

Միջազգային

Երկրորդ օրն անընդմեջ գրեթե մեկդարյա վաղեմության ջերմաստիճանային ռեկորդ Է գրանցվել Մոսկվայում

Օդի ջերմաստիճանը ՌԴ մայրաքաղաքի ԺՏՆՑ-ի բազային օդերեւութաբանական կայանի վրա հունվարի 17-ին ժամը13:00-ին հասել Է պլյուս 4,3 աստիճանի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է դարձել Մոսկվայում օդերեւութաբանական դիտարկումների 140-ամյա ողջ պատմության ընթացքում:

Երկրորդ օրն անընդմեջ գրեթե մեկդարյա վաղեմության ջերմաստիճանային ռեկորդ Է գրանցվել Մոսկվայում

Երկրորդ օրն անընդմեջ գրեթե մեկդարյա վաղեմության ջերմաստիճանային ռեկորդ Է գրանցվել Մոսկվայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Օդի ջերմաստիճանը Մոսկվայում բարձրացել Է մինչեւ պլյուս 4,3 աստիճան, ինչը 0,1 տոկոսով բարձր Է նախորդ ռեկորդային ցուցանիշից, որը գրանցվել Էր 1925 թվականի հունվարի 17-ին»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի եւ մարզի օդերեւութաբանական բյուրոյում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հունվարի 16-ին ջերմաստիճանը բարձրացել Է մինչեւ պլյուս 3,2 աստիճան, ինչը 0,1 տոկոսով բարձր Է օրվա նախորդ ռեկորդային ցուցանիշից, որը նույնպես սահմանվել Է 1925 թվականին: Օդերեւութաբանների տվյալներով՝ հունվարի սկզբից Մոսկվայում օդի միջին ջերմաստիճանը 8,9 աստիճանով գերազանցում Է կլիմայական նորման, իսկ օրացուցային ձմռան սկզբից՝ 7,5 աստիճանով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search