Artsakhpress

Միջազգային

Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին

Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հունվարի տասնիննին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բեռլին՝ մասնակցելու Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Ենթադրվում Է, որ կարծիքներ կփոխանակվեն լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրների, այդ թվում՝ մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման, հակամարտող կողմերի հաշտեցման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո լայն քաղաքական երկխոսության ծավալման հարցերի շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում Է, որ հանգուցային պայմանավորվածությունները կարձանագրվեն խորհրդաժողովի հանրագումարային փաստաթղթում: Խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 19-ին Բեռլինում:
Միջոցառմանը կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հրավերներ են ստացել Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search