Artsakhpress

Միջազգային

Գերմանիայի բնակչության թվաքանակը նոր ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել

Գերմանիայի բնակչության թվաքանակը 2019 թվականի արդյունքներով կազմել Է 83,2 միլիոն՝ նորացնելով ռեկորդը:

Գերմանիայի բնակչության թվաքանակը նոր ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել

Գերմանիայի բնակչության թվաքանակը նոր ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին վկայում են վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալները:
«2019 թվականի վերջին Գերմանիայում, վիճակագրական բյուրոյի գնատումներով, մոտավորապես 200 հազարով ավելի մարդ Էր ապրում, քան 2018 թվականի վերջին: 83,2 միլիոն մարդ ցուցանիշով բնակչության թվաքանակը հասել Է նոր ռեկորդի»,-ասված Է բյուրոյի հաղորդագրության մեջ:
Ընդ որում՝ բնակչության աճի դինամիկան 2019 թվականին ամենացածրն Է դարձել 2012 թվականից ի վեր: Բնակչության աճն ապահովվում Է ներգաղթի հաշվին:
Ինչպես նշում են բյուրոյում, առանց ներգաղթի հաշվին աճի հաշվառման, արդեն 1972 թվականից բնակչությունը կրճատվում Է, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի շատ մարդիկ մահանում են, քան ծնվում»: Բյուրոյի գնահատումներով՝ 2019 թվականին ծնվել Է 770-790 հազար, մահացել` 920-940 հազար մարդ (2018 թվականին 787 եւ 955 հազար՝ համապատասխանաբար), այսպիսով՝ բնական նվազումը կազմում Է 130-ից մինչեւ 170 հազար մարդ (167 հազար՝ 2018 թվականին): 2019 թվականին միգրացիայի հաշվեմնացորդը եղել Է դրական եւ գնահատվում Է 300-350 հազար մարդ: Ընդսմին այս ցուցանիշը շարունակում Է նվազել 2015 թվականից հետո, երբ միգրացիոն ճգնաժամի ֆոնին այդ ցուցանիշը կազմել Է 1,1 մլն մարդ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search