Artsakhpress

Միջազգային

Միշուստինը և Մեդվեդևը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ

ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են կառավարության անդամների հետ:

Միշուստինը և Մեդվեդևը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ

Միշուստինը և Մեդվեդևը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝  հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Չորեքշաբթի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, սակայն մինչ նոր կազմի ձևավորվելը այն շարունակում է կատարել իր պարտականությունները:
Միշուստինն առավոտյան ժամանել է «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայա» փողոցում գտնվող Կառավարական տուն և Մեդվեդևի հետ ավելի քան մեկ ժամ զրույց ունեցել, որից հետո վերջիններս միասին դուրս են եկել կառավարության անդամների հետ հադիպման:
Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել բոլորին պատասխանատու մոտեցման համար և հույս հայտնել, որ մինչ նոր կառավարության ձևավորումը բոլորը կշարունակեն հավուր պատշաճի աշխատել:
«Այդպես էլ պետք է լինի նման իրավիճակներում, դրանք սովորական են ցանկացած երկրի համար և որևէ հատուկ բան իրենցից չեն ներկայացնում և ազդարարում են երկրում տեղի ունեցող այս կամ այն փոփոխությունների մասին` կլինեն դրանք սահմանադրական ամ այլ փոփոխություններ»,- ասել է նա:
«Պարզ ասեմ. շատ բան ստացվեց, ինչ-որ բան չստացվեց: Սակայն, իրապես, այնպես չի լինում, որ ամեն բան միանգամից ստացվի, քանի որ շատ հավակնոտ նպատակներ են, շատ բարդ և շատ կարևոր մեր երկրի համար»,- ընդգծել է կառավարության նախկին ղեկավարը:
Դիմելով ներկաներին` նա նշել է, որ նախարարներն աշխատել են «բացառապես բարեխղճորեն», և շնորհակալություն է հայտնել նրանց հայրենիքին մատուցած ծառայության համար:
Մեդվեդևն «առավելագույն հաջողություններ» է մաղթել նոր կառավարությանը և դրա ղեկավարին` դրված նպատակներին հասնելու համար:
Միշուստինը, իր հերթին, նշել է. «Ես նույնպես եղել եմ այս կառավարության անդամ, բոլոր գործընկերներին անձամբ գիտեմ: Ուզում եմ ասել, որ այսօր բոլորը նախագահի հրամանի համապատասխան շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Խնդրում եմ շարունակել նույն կերպ»:
Վարչապետը խոստացել է բոլոր խորհրդակցություններից և կառավարական կազմի մասին հայտարարություններից հետո նոր հանդիպում անցկացնել:
Բացի այդ, Միշուստինն ընդգծել է նախագահի ուղերձի դրույթների կատարման կարևորությունը:
«Այս պահի համար ամենակարևորը նախագահի` Դաշնային խորհրդին ուղղված ուղերձն է, որի կատարմամբ էլ այժմ զբաղվում ենք»,- ասել է նա` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նախկին կառավարության գործընկերներին կատարած աշխատանքի համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search