Artsakhpress

Հասարակական

«Մաքուր Արցախ» չելենջին միացել են նաև պետական այրեր

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 21-ին մեկնարկել էր «Մաքուր Արցախ» մրցույթը (չելենջ)։

«Մաքուր Արցախ» չելենջին միացել են նաև պետական այրեր

«Մաքուր Արցախ» չելենջին միացել են նաև պետական այրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանը:
 
Նրա խոսքով՝ մրցույթը կազմակերպվում է հետևյալ ձևով. Արցախը բարեկարգ տեսնել ցանկացողները կարող են ուղարկել որևէ տեղանքի լուսանկար կամ տեսանյութ՝ մաքրության աշխատանքներն իրականացնելուց առաջ և հետո: Մրցույթը նախաձեռնվել է հաշվի առնելով մաքուր Արցախ ունենալու անհրաժեշտությունը:
 
«Առաջնային և ամենահրատապ խնդիրներից է Արցախի սանիտարահիգիենիկ վիճակը, և ինչքան էլ համայնքների ենթակայության տակ գործող հիմնարկները կատարեն իրենց աշխատանքը, այնուամենայնիվ, առանձին կարևորություն է ներկայացնում Արցախը մաքուր պահելու՝ քաղաքացիների ցանկությունն ու հոգատարությունը։ «Չելենջ»-ին միացել են «Արցախի կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը, դպրոցներ, տարբեր համայնքներից ակտիվ երիտասարդներ՝ իրականացնելով հիմնականում պատմական վայրերի, սրբավայրերի մաքրման աշխատանքներ: Ծրագրին մասնակցում է 18 թիմ: Մենք չելենջի ծրագիրը ներկայացրել ենք տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, ովքեր իրենց հերթին ողջունել են նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու: Միացել են նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քաղաքաշինութան նախարար Կարեն Շահրամանյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և ‹‹Վստահություն›› կուսակցության նախագահ Գրիգորի Սահակյանը, ինչպես նաև ամերիկաբնակ և ռուսաստանաբնակ հայեր»,-մասնավորապես ասել է Ա. Հայրապետյանը։
 
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում էր մինչև Ամանոր ավարտել ծրագիրը, բայց, հաշվի առնելով մասնակցելու ցանկություն հայտնածների մեծ թիվը, այն երկարաձգվել է, և տեսանյութերի, նկարների ընդունման վերջին օր է սահմանվել սույն թվականի փետրվարի 10-ը, որից հետո ուղարկված կամ կիսված տեսանյութերն այլևս մրցութային չեն լինի: Իսկ մարտ ամսում արդեն կլինի ծրագրի առաջին փուլի ամփոփումը, որը կնշանավորվի տոնական միջոցառմամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search