Artsakhpress

Քաղաքական

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 17 հունվարի 1990թ.

1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից 2 օր անց՝ հունվարի 15-ին, երբ սպանդի և հետապնդումների հետևանքով Բաքուն հազարավոր հայեր էին լքել, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը արտակարգ դրություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և մի քանի այլ շրջաններում:

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 17 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 17 հունվարի 1990թ.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 11 կետից բաղկացած հրամանագիրը հրապարակվեց ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՏ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգանի՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 17-ի համարի առաջին էջում:
Ստորև ներկայացված է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:
«Սովետական Հայաստան» օրաթերթ -  հունվարի 17
Արտակարգ դրություն` ջարդերից հետո
Կրեմլում հունվարի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի նախագահությամբ տեղի ունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստը: Նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Քննարկումների արդյունքում Գերագույն խորհրդի նախագահությունը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 11 կետից բաղկացած հրամանագիր, որի տեքստը հրապարակվեց խորհրդային մամուլում:
« ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶՈՒՄ
ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԱՅԼ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  1. Արտակարգ դրություն հայտարարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, Ադրբեջանական ԽՍՀ-ի` նրան հարող շրջաններում, Հայկական ԽՍՀ-ի Գորիսի շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ-ի պետական սահմանի երկայնքով Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում եղած սահմանամերձ գոտում:
  2. Արտակարգ պարագաների հետևանքները վերացնելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, հասարակական կարգն ու անվտանգությունը, բնակչության կենսագործունեության օբյեկտները պահպանելու համար օրենքին համապատասխան ներգրավվում են ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության ներքին զորքերը: Քաղաքացիներին պաշտպանելու, բնակչության կենսագործունեության օբյեկտները պահպանելու համար նաև ներգրավվում են խորհրդային բանակի, ռազմածովային նավատորմի և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի զորամասերը...:
  3. Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը առաջարկել ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ պարետային ժամի սահմանումը Բաքու, Գանձակ քաղաքներում և այլ բնակավայրերում ապահովելու համար բնակչության ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների անվտանգությունը, պատասխանատվության կանչելու այն անձանց, ովքեր մեղավոր են գործող օրենսդրության պահանջները, այդ թվում «Ադրբեջանական ԽՍՀ-ում և Հայկական ԽՍՀ-ում հասարակական կարգի հաստատման անհետաձգելի միջոցառումների մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի նոյեմբերի 28-ի հրամանագրի պահանջների խախտման մեջ...:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ` Մ. Գորբաչով

Մոսկվա, Կրեմլ: 15 հունվարի 1990թ.»

Գիտնականների խոսքը

Բաքվում տեղի ունեցող վայրագություններն այդ օրերին շարունակում էին դատապարտել հայ մտավորականներն ու գիտնականները: «Սովետական Հայաստան» օրաթերթի համարում տպագրվեց ԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտնականների կոչը` ուղղված աշխարհի բոլոր գիտնականներին:

«Գիտնականների խոսքը

Ս. թ. հունվարի 15-ին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում կայացավ ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստ, որտեղ դատապարտվեցին Ադրբեջանում, մասնավորապես Բաքվում ապրող հայ բնակչության նկատմամբ գործադրված ավազակության, ահաբեկչության և չարամիտ սպանությունների փաստերը:

Ընդունվեց և ուղարկվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիային և նրա մասնաճյուղերին, միութենական հանրապետությունների գիտությունների ակադեմիաներին, արտասահմանյան այն ակադեմիաներին ուղղված Հայաստանի գիտությունների ակադեմիայի դիմում տեքստը, որոնց հետ վերջինս գիտական սերտ կապեր է պահպանում:

Նրանում ասված է.

«Հայաստանի գիտությունների ակադեմիան դիմում է աշխարհի բոլոր գիտնականներին` կոչ անելով բողոքի ձայն բարձրացնել Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ բնակչության բարբարոսական բնաջնջման դեմ: Սումգայիթի անպատիժ ցեղասպանությունից հետո գազանությունների նոր ալիքը իր գագաթնակետին հասավ 1990 թվականի հունվարի 14-ին` Բաքվում հայերի զանգվածային սպանություններով:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ

Ակադեմիկոս` Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ»

Սերո Խանզադյանի կոչը` հայ ժողովրդին

Թերթի էջերում ուշագրավ է նաև հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայկական ՀԽՍ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ գրողների միության անդամ և ԽՄԿԿ անդամ Սերո Խանզադյանի հոդվածը, որում գրողը հայ ժողովրդին պայքարի կոչ է անում: Խանզադյանն իր հոդվածում հիշեցնում է նաև այն, թե ինչպես է հայ ժողովուրդը Բաքվի ջարդերից 240 տարի առաջ բարեգթությամբ իր տանը տեղ ու հաց տվել թուրք քոչվոր ցեղերին:

«ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑԻՆՔ ԴԱՐԵՐ

Հայ ժողովուրդ` եղբայրներս, քույրերս, զավակներս, թոռներս, ճակատագրական օր է մեզ համար: Ընդամենը 240 տարի առաջ Արցախ-Ղարաբաղի հայության բարեգթությամբ մեր տանը տեղ ու հաց, հող ու հաց ստացած թուրք քոչվոր ցեղերը ահռելի ոհմակներով, ոտնահարած մեր տված աղուհացը, բարբարոսություններ են կատարում, զինված արշավանքներ ձեռնարկում մեր արևելյան սահմանների` Սյունիքի, Արցախի, Գուգարքի դեմ:

Ամեն օր զոհ, ամեն օր կողոպուտ, իսկ հիմա` այս օրերին էլ շարունակվում է Բաքվի բնիկ տերերի (ռուսների, հրեաների, գերմանացիների) հետ հայերի կոտորածը:

Մենք, դեռ չբուծած սումգայիթի վերքերը, այսօր լսում ենք Բաքվում մորթվողների երեխաների աղաղակը:

Մինչև ե՞րբ...

... Չի հուսահատվի իմ հայ ժողովուրդը, հավատացած եմ, թեև մենակ է: Աստված էլ մենակ էր և մենակ է: Հպարտ եղիր, ազգ իմ, քո ազնվությամբ և քո վեհությամբ: Կռվի մեջ չկա տեսակների տարբերություն: Այսօր կռիվ է: Դիմենք բոլոր միջոցներին: Բացի մեկից` խնդրանքից ու հպատակվելուց:

Ուրեմն, դեպի պայքար:

Մեր դրոշին Դավիթ Բեկի խոսքերը դաջենք. «Այսպես ապրեցինք դարեր»: Համոզված եմ` այսօր չէ, վաղը կհաղթանակի մեր գործը:

Սերո ԽԱՆԶԱԴՅԱՆ»

«Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 17-ի համարում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակի և մի շարք այլ թեմաների մասին:

30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:

Նորայր Շողիկյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search