Artsakhpress

Միջազգային

Ամերիկյան 11 զինծառայողներ տուժել են Իրանի հրթիռակոծությունից

Հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծել է Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, ինչի հետևանքով ամերիկյան 11 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ամերիկյան 11 զինծառայողներ տուժել են Իրանի հրթիռակոծությունից

Ամերիկյան 11 զինծառայողներ տուժել են Իրանի հրթիռակոծությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում  բոլոր տուժածները զննման ու գանգուղեղային վանսվածքների բուժման համար տեղափոխվել են Քույվեթի ու Գերմանիայի Լանդշտուլ քաղաքի ամերիկյան հոսպիտալներ։

Հիշեցնենք` հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման 62-ամյա հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, ինչի հետևանքով երկուսն էլ մահացան։

Դրանից հետո ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարվել էին։ Իրանը հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր ընդունել իրանցի ութ պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ամերիկյան բազաներին հասցված հարվածների համար։ 

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Search