Artsakhpress

Միջազգային

Չինաստանը վստահորեն պահպանել Է աշխարհի երկրորդ տնտեսության կարգավիճակը

Չինաստանը 2019 թվականի արդյունքներով պահպանել Է աշխարհի՝ մեծությամբ երկրորդ տնտեսության կարգավիճակը: Այդ մասին հայտարարել Է Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի ղեկավար Նին Ցզիչժեն:

Չինաստանը վստահորեն պահպանել Է աշխարհի երկրորդ տնտեսության կարգավիճակը

Չինաստանը վստահորեն պահպանել Է աշխարհի երկրորդ տնտեսության կարգավիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Չինաստանը ՀՆԱ-ի ավելի քան 90 տրլն յուան (մոտավորապես 13 տրլն դոլար) ընդհանուր ծավալով նույնպես ուներ աշխարհի երկրորդ տնտեսության կարգավիճակը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:

Հունվարի 17-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը 2019 թվականի արդյունքներով կազմել Է 6,1 տոկոս, ինչն ամենավատ ցուցանիշն Է դարձել վերջին երեք տասնամյակի ընթացքում, սակայն դա համընկել Է իշխանությունների պաշտոնական կանխատեսման հետ, որոնք 6-6,5 տոկոս աճ Էին սպասում: ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել Է 99,08 տրլն յուան (14,4 տրլն դոլար): «2019 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը մոտեցել Է 100 տրլն յուանին: Միջին փոխարժեքով հաշվելու դեպքում Չինաստանի տնտեսության ընդհանուր ծավալը հասել Է 14,4 տրլն դոլարի՝ վստահորեն երկրորդ տեղն զբաղեցնելով աշխարհում»,- ասել Է Նին Ցզիչժեն բրիֆինգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search