Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասին, որոնք ծավալված են Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար:
Մակրոնը հայտնել Է Մերձավոր Արեւելքում գործող ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերձավոր Արեւելքում եւ Միջին Արեւելքում, տարածաշրջանի փոփոխություններին հակառակ, մեր ուժերը շարունակում են ԴԱԻՇ-ի (ԻՊ) դեմ գործողությունը… Ռեկորդային կարճ ժամանակում մենք Արաբական թերակղզում եւ Պարսից ծոցում տեղաբաշխել ենք «Յագուար» հատուկ ստորաբաժանումները»,- գրել Է Մակրոնը Twitter-ում:
Ավելի վաղ Մակրոնը հայտնել Էր Միջերկրական ծով ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վերադառնալու մասին՝ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-: