Artsakhpress

Սփյուռք

Առաջին իրանցին, ով աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում. «The Guardian»-ի անդրադարձը հայ երգչին

Իրանահայ երգիչ Անդին իր աստղը կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որը կարժանանա այդ պատվին:

Առաջին իրանցին, ով աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում. «The Guardian»-ի անդրադարձը հայ երգչին

Առաջին իրանցին, ով աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում. «The Guardian»-ի անդրադարձը հայ երգչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս փաստը չի վրիպել հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից, վերջինս անդրադարձել է երգչին:
Պարբերականը նկատել է, որ Անդի Մադադյանը 22 տարեկանում գրեթե ոչինչ չունենալով է տեղափոխվել Լոս Անջելես և գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Իսկ հիմա՝ 63-ում, միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։
Նա նկատել է՝ շատերը կարող են մտածել՝ 14 ալբոմից հետո նոր սկիզբ կլինի՞ արդյոք: «Բայց ինձ համար դա նոր է ... քանի որ շատ ամերիկացիներ դեռ բացահայտում են ինձ և իմ երաժշտությունը: Հուսով եմ, որ այս հոլիվուդյան աստղը կբացի դռներ»,-ասել է երգիչը:
Անդին նշել է՝ շատ դժվար է լինել իրանցի- ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:
Պարբերականը նշել է՝ Մադադյանը մեծացել է Իրանի մայրաքաղաքից 7000 մղոն հեռավորության վրա՝ շատ հայերի հարևանությամբ գտնվող տանը: «The Guardian»-ը ներկայացրել է նաև երգչի նախասիրությունները:
Նա մրցանակը կստանա մի խումբ աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտների հետ, որոնց թվում են Էլվիս Կոստելոն, Ալիշա Քիզը և 50 Սենթը: «Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ Լոս Անջելեսում, այնպես որ ես իսկապես իրանահայ ամերիկացի եմ և կարող եմ ասել, որ սա ամերիկյան երազանք է»,-ասել է Անդին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search