Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին:
Պուտինը Մեդվեդեւին նշանակեց ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրանում ասված Է, որ այդ պաշտոնում նշանակված Է Դմիտրի Մեդվեդեւը: Փաստաթուղթը հրապարակված Է Կրեմլի կայքում:
Հրամանագիրը փոփոխություններ Է մտցնում պետական պաշտոնների հանրագումարային ցանկում եւ Անվտանգության խորհրդի մասին դրույթում: Խորհրդի փոխնախագահը համարվելու Է ԱԽ-ի մշտական անդամներից մեկը:
Հրամանագիրն ուժի մեջ Է մտել ստորագրման օրվանից: Փաստաթուղթը հրապարակվել Է այն բանից հետո, երբ Պետդուման հավանություն տվեց Միխայիլ Միշուստինին՝ դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավարին, վարչապետ նշանակելուն:
ՌԴ նախագահը խոստացել Էր սահմանել այդ պաշտոնը եւ այն Մեդվեդեւին առաջարկել հունվարի 15-ին, երբ նա հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:
Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահն Է, Մեդվեդեւն ավելի վաղ խորհրդի մշտական անդամների թվում Էր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-: