Artsakhpress

Տնտեսական

Հաստատվել է 2020 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը. կայացել է ԱՎԾ անդրանիկ նիստը

ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) այսօր՝ հունվարի 16-ին, կայացել է անդրանիկ նիստ, որին ներկա էին համակարգի խորհրդի անդամները, շրջանային կառույցների ղեկավարները և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հաստատվել է 2020 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը. կայացել է ԱՎԾ անդրանիկ նիստը

Հաստատվել  է    2020  թվականի    պետական  վիճակագրական  աշխատանքների  ծրագիրը. կայացել  է  ԱՎԾ     անդրանիկ  նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստի հիմնական հարցը 2020 թվականի պետական վիճակագրական ծրագրի հաստատումն էր, որի նախագիծը դեռևս անցյալ տարվա նոյեմբերից տեղադրվել էր ԱՎԾ պաշտոնական կայքում՝ հասանելի դառնալով և´ կառույցի աշխատակազմին և´ արտաքին սպառողներին:

ԱՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի խոսքով՝ Արցախում վիճակագրական աշխատանքներն իրականացվում են տարեկան և եռամյա ծրագրերի համաձայն:

«Այս ծրագրերով սահմանվում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում իրականացվելիք աշխատանքների ուղղությունները, իսկ դրանք ապահովող միջոցառումները հաստատում է վիճակագրության պետական խորհուրդը»,-ավելացրել է Մ. Մինասյանը: Ներկայացնելով 2020 թվականին իրականացվելիք նոր ծրագրերը՝ Մ. Մինասյանը մանրամասնել է. «Այս տարի առաջին անգամ գյուղատնտեսության ոլորտում կկատարենք համատարած հաշվառում: Այն բավական ծավալուն, բարդ և պատասխանատու աշխատանք է: Բարդությունը կայանում է ներուժի ձևավորման, հրահանգավորման, հաշվառման մեջ: Ցուցանիշները հրապարակվելու են 2021 թվականին, որովհետև համատարած հաշվառման դաշտային աշխատանքները նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-31-ը: Երկրորդ նորությունն այն է, որ հանրապետությունում իրականացվելու է աշխատուժի ընտրանքային հետազոտություն: Աշխատելու են 5 հարցազրուցավարներ. դաշտային աշխատանքները կիրականացվեն հունվար-դեկտեմբեր ամիսներին: Այս հետազոտությունը շատ կարևոր է աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալներն ամբողջականացնելու և ավելի իրատեսական դարձնելու համար: Բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են պետական բյուջեով»:

Ըստ կառույցի նախագահի՝ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել մեկ համատարած հաշվառում, 5 դիտարկում և հետազոտություն, մոտ 330 վիճակագրական աշխատանք, որոնք հիմնված են տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հավաքագրված հաշվետվությունների վրա: Արդյունքներն ընդհանրացվելու են 16 ժողովածուի, 9 տեղեկագրի, մամուլի հաղորդագրություններում, որտեղ կհրապարակվեն եռամսյակային զեկույցներ՝ հայերեն և ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Նիստին հաստատվել է 2020 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը՝ հաշվի առնելով մի շարք սկզբունքներ՝ ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման սկզբունքը, ռեսուրսների հետ համաչափությունը և ցուցանիշների կայուն պարբերականության ապահովումը, ինչը կարևոր է, որպեսզի առանձին ոլորտներում զարգացման միտումներն ավելի տեսանելի լինեն:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search