Artsakhpress

Միջազգային

Մերկելը Եվրոպային ինքնուրույնության կոչ է արել

Եվրոպան պետք է պատրաստ լինի համաշխարհային քաղաքականության մեջ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու եւ իր ռազմական պոտենցիալը զարգացնելու, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակելու են փոփոխվել:

Մերկելը Եվրոպային ինքնուրույնության կոչ է արել

Մերկելը Եվրոպային ինքնուրույնության կոչ է արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Financial Times պարբերականի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է News.am-ը :
«Եվրոպայի հանդեպ ԱՄՆ ուշադրությունը թուլանում է, եւ այդպես է լինելու ցանկացած նախագահի օրոք,- ասել է Մերկելը: - Ուստի Եվրոպայում բոլորս, հատկապես Գերմանիայում, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնենք»:
Նրա խոսքով՝ սա վերաբերում է նաեւ ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք է մեծացնի իր ներուժը եւ մեծացնի պաշտպանական ծախսերը՝ դրա համար ծախսելով ՀՆԱ 2 տոկոսից ավելին, ինչը նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամների դաշինքի առաջ ունեցած պարտավորություններով: Մերկելի խոսքով՝ պաշտպանության վրա եվրոպական ծախսերի ներկայիս մակարդակը «ինքնին բավարար չէ»:
«Եթե անհրաժեշտ լինի, Եվրոպան նաեւ պետք է պատրաստ լինի միջամտել արտասահմանում հակամարտությունների կարգավորմանը: Ես նման օրինակ եմ համարում Աֆրիկան»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով Բունդեսվերի մասնակցությունը Աֆղանստանում, Մալիում, Սենեգալում եւ Սոմալիում միջազգային առաքելություններին:
Ընդ որում՝ կանցլերը շեշտել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ համագործակցությունը կշարունակվի եւ մեծ նշանակություն կունենա «հատկապես հիմնարար հարցերի լուծման ոլորտում, որոնք վերաբերում են համաշխարհային արժեքներին ու շահերին»: Նրա խոսքով՝ համաշխարհային քաղաքականությունում Գերմանիայի եւ Եվրոպայի հաջողության գրավականն է լինելու ԵՄ միասնությունը, քանի որ «Գերմանիան չափազանց փոքր է, որպեսզի աշխարհում ինքնուրույն զգալի աշխարհաքաղաքական ազդեցություն գործի»:
Նա նաեւ հայտարարել է մեծացող տնտեսական մրցակցության ֆոնին Արեւմուտքի երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրային կոնֆլիկտների անցանկալիության մասին, քանի որ «Չինաստանի մեկուսացումը լուծում չէ»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Բոլոր քննարկումները՝ ընտրություններից հետո. հերքում

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Search