Artsakhpress

Միջազգային

Թուրքիան վերացրել է երկրում Wikipedia-ի արգելքը

Թուրքիայի սահմանադրական դատարանը վերացրել է աշխարհում ամենամեծ համացանցային հանրագիտարանի` Wikipedia-ի արգելքը երկրում:

Թուրքիան վերացրել է երկրում Wikipedia-ի արգելքը

Թուրքիան վերացրել է երկրում Wikipedia-ի արգելքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացնում է Resmi Gazete պարբերականը, փոխանցում է tert.am-ը:
Կայքի հասանելիությունը Թուրքիայում կվերականգնվի այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի վճիռն ուղարկվի Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությանը»:
Դատարանի որոշման մեջ նշվել է, որ կայքի արգելափակումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, իսկ այն հոդվածները, որոնք պատճառ էին հանդիսացել կայքի արգելափակման համար, ոչ մի հանցավոր բովանդակություն չունեն:
Թուրքիայում Wikipedia-ն բոլոր լեզուներով արգելափակվել է 2017 թվականի ապրիլի 29-ին: Արգելքը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ համացանցային հանրագիտարանի որոշ հոդվածներում Թուրքիան հավասարեցվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Search