Artsakhpress

Միջազգային

Կահիրեում ոստիկանությունը ներխուժել է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ, բերման ենթարկել աշխատակիցներին, Եգիպտոսի պաշտոնյան Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

Եգիպտոսի ոստիկանությունը հունվարի 14-ին խուզարկություն է իրականացրել Կահիրեում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակում, որի ընթացքում առանց պատճառաբանության բերման է ենթարկվել գործակալության 4 աշխատակից:

Կահիրեում ոստիկանությունը ներխուժել է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ, բերման ենթարկել աշխատակիցներին, Եգիպտոսի պաշտոնյան Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

Կահիրեում ոստիկանությունը ներխուժել է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ, բերման ենթարկել աշխատակիցներին, Եգիպտոսի պաշտոնյան Թուրքիայի ԱԳՆ է կանչվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է tert.am-ը:
Աշխատակիցներին տարել են անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունն անջատել է գրասենյակի համացանցն ու տեսախցիկները: Գործակալության աշխատակիցներից վերցրել են հեռախոսներն ու համակարգիչները, թույլ չեն տվել կապվել գործակալության կենտրոնական գրասենյակի և ընտանիքի անդամների հետ:
Ոստիկանությունը հրաժարվել է խուզարկության մասին որևէ տեղեկություն տրամադրել գործակալության փաստաբանին: Ոստիկանները դուրս են հանել փաստաբանին շենքից և շարունակել են խուզարկությունը:
Կեսգիշերին ոստիկանությունը բաց է թողել Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող գործակալության աշխատակցուհուն, ևս 4 աշխատակցի, այդ թվում Թուրքիայի մեկ քաղաքացու ոստիկանները գրասենյակում են պահել մինչև առավոտ, իսկ առավոտյան նրանց տարել են անհայտ ուղղությամբ:
Դեպքի առնչությամբ աշխատում են Եգիպտոսում Թուրքիայի դեսպանատունը և Թուրքիայի արտգործնախարարությունը:
Գործակալության գլխավոր տնօրեն Շենոլ Քազանջին պահանջել է անհապաղ ազատ արձակել աշխատակիցներին: Քազանջիին իրենց աջակցությունն են հայտնել և Եգիպտոսի իշխանության քայլը քննադատել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը և այլ պաշտոնյաներ:  
Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Եգիպտոսի գործերի ժամանակավոր հավատարմատարը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search