Artsakhpress

Քաղաքական

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 16 հունվարի 1990թ.

1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից երեք օր անց՝ հունվարի 16-ին, ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՏ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգանի՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի առաջին էջը լի էր հայ մտավորականների հոդվածներով, որոնք աղետալի օրերին հայ ժողովրդի մեջ նոր հույս ու հավատ արթնացնելու նպատակ ունեին:

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 16 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 16 հունվարի 1990թ.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայացնում ենք Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:
 
«Սովետական Հայաստան» օրաթերթ - հունվարի 16
 
Մեր ժողովուրդն ավելի ծանր փորձություններով է անցել
 
 
Բաքվում հայերի ջարդերի օրերին հայ ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում անցել էր բազմաթիվ փորձությունների միջով, դարձյալ կանգնած էր հուսահատության եզրին: Սումգայիթում տեղի ունեցած եղեռնից, Սպիտակի երկրաշարժից հետո կարծես բախտը երես էր թեքել մեզանից: Հայ մտավորականությունն էր նաև այն հզոր ուժը, որ կարող էր վերջին պահին արթնացնել ժողովրդի մեջ ապագայի նկատմամբ հույսը: «Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 16-ի համարի առաջին էջում լույս տեսավ բանաստեղծ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության և ԽՄԿԿ անդամ Համո Սահյանի «Մենք մենակ չենք» հոդվածը:
 
« ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ
 
Մանկուց ի վեր ինձ թվացել է և հիմա էլ թվում է, թե Հայաստանի հողը գոյացել է հենց այդ հողի սրբությունը պաշտպանող նահատակների աճյունից: Թվացել է նաև, որ մեր գոյատևության առաջին երաշխիքը՝ մեզ սնող հայոց կարմրահատ ցորենը նահատակների աճյունով է սնվում…
 
Երկար տարիների հարուստ փորձը և գիտելիքներիս աղքատ պաշարը այդ թվացողությունը դարձրին համոզմունք… Ինչ արած, դա մեր ճակատագիրն է, որի արմատները անգիր դարերի թանձր մառախուղի մեջ են: Ճակատագիր, որից ձերբազատվել և որը փոխել չկարողացավ մինչև անգամ երրորդ հազարամյակի առմուտքին հասած խելոք և խիզախ սերունդը: Ճակատագիրը ճակատագիր է, և նորից մեզ պաշարել, մեզ վրա են գալիս վաչկատուն ցեղերի արնախում հորդաները: Մինչև ատամները զինված, թիկունքին ունենալով արյունակից և դավանակից ցեղերի ուժն ու հորդորը, գերհզոր տերությունների խարդախ դիվանագիտության հովանավորությունը: Գալիս է ոչ թե մեզ նվաճելու և ստրկացնելու, ավարելու և ավերելու, այլ իսպառ բնաջնջելու, մեր պատմությունը որդեգրելու և աշխարհամեջ մտնելու, որպես խոր ու քաղաքակիրթ մի ազգ…
 
Գալիս է , իմ չարչարված, չարքաշ, իմ իմաստուն ու պայծառ ժողովուրդ: Գալիս է ու ինչպես ամեն թշնամի, զինակիցներ է փնտրում քո իսկ հարկի տակ, քո մեջ, մեր մեջ: Երկար մտածելու ժամանակ չկա: Իմանանք, որ խուճապն ու պարտության տագնապը մեզ համար վտանգավոր են ավելի, քան հակառակորդի դժնի դավերն ու վայրագությունները… Իմանանք, որ մենք մենակ չենք: Մեզ հետ է մեր դարավոր փորձությունների փորձը, մեզ հետ են մեր հին աստվածները, մեզ հետ են մեր Մաշտոցյան միտքը և Նարեկյան խիղճը…:
 
Եթե աշխարհի գութը քնած է, և դեպքերն այսպես շարունակվելու են, ուրեմն ի զեն, արյունակիցներ, թող մեր աճյուններով սնվի և սերունդներ սնի հայոց կարմրահատ ցորենը:
 
Մեր ժողովուրդն ավելի ծանր փորձություններով է անցել: Հավատանք նրա վերջնական հաղթանակին: Չհավատալու իրավունք չունենք:
 
Համո Սահյան»
 
Հայ ժողովրդին միասնության և չհուսահատվելու կոչ էր անում նաև նույն էջում տպագրված Վահագն Դավթյանի «Մի կամք, մի ոգի, մի բռունցք» հոդվածը:
 
Հուսահատ պահանջ
 
Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, սակայն Ադրբեջանի իշխանություններն ուղղակիորեն հովանավորում էին դրանք, իսկ ԽՍՀՄ ղեկավարությունն իր անգործությամբ հանցակից էր դառնում այդ ոճրագործություններին: Այս պայմաններում, անգամ, Հայաստանի խորհրդային հանրապետության ղեկավարությունը չէր դադարում նամակներ գրել և պահանջել Ադրբեջանի իշխանություններից և ԽՍՀՄ ղեկավարությունից՝ վերջ դնել Բաքվում տեղի ունեցող վայրագություններին:
 
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
 
ԿՈՄԻՏԵԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ,
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ
 
Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը խոր կսկիծով հայտնում են, որ վայրագությունների, ջարդերի հետևանքով Բաքու քաղաքում մարդկային զոհեր կան հայ բնակչության շրջանում և խոր ցավակցություններ են հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
 
Հանրապետության կոմունիստները, բոլոր աշխատավորները ցասումով դատապարտում են անմեղ մարդկանց դեմ ուղղված վանդալիզմի քայլերը, Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունից վճռականորեն պահանջում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բաքվում և ամբողջ հանրապետությունում հայազգի անձանց անվտանգության երաշխիքներ ապահովելու, արյունալի չարագործությունների կազմակերպիչներին ու կատարողներին խիստ պատասխանատվության ենթարկելու համար:
 
Հայաստանի կոմկուսի Կենտկոմը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը, արտահայտելով հայ ժողովրդի կամքը, երկրի կենտրոնական մարմիններից պահանջում են վերջ դնել Ադրբեջանի տարածքում հայ բնակչության դեմ չդադարող բռնության ու դաժանության քայլերին, քաղաքական գնահատական տալ կատարվածին:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ»
 
 
«Երեկոյան Երևան» օրաթերթ - հունվարի 16
 
Պատմում է ականատեսը
 
Չնայած, որ հունվարի 16-ին Բաքվում հայերի ջարդերի մեկնարկից անցել էր երեք օր, այնուամենայնիվ, լարվածությունն Ադրբեջանի մայրաքաղաքում չէր թուլանում: Ադրբեջանցիների գազազած ամբոխները շարունակում էին դաժան սպանդ իրականացնել քաղաքում: Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղկոմի և Ժողովրդական դեպուտատների քաղաքային խորհրդի օրգանի՝ «Երեկոյան Երևան» օրաթերթի հունվարի 16-ի համարում տպագրվեց «Արմենպրես»-ի թղթակցի զրույցը Բաքվի ջարդերի ականատեսի հետ:
 
« ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹՈՒԼԱՆՈՒՄ
 
Բաքվից ստացվող կցկտուր տեղեկությունները ճշտելու համար Արմենպրես ինֆորմացիոն գործակալությունը փորձեց կապվել հարևան հանրապետության լրատվական գործակալության հետ: Բայց պարզվեց, որ Ադրինֆորմը չի աշխատում: Այն ժամանակ մեր թղթակից Լևոն Ազրոյանը կապվեց Բաքու քաղաքի նախկին բնակիչ Հակոբ Բեզիրգանյանի հետ, որը Հայաստան էր գաղթել փախստականների առաջին խմբի հետ և ներկայումս բնակարանի փոխանակման հարցով գտնվում է Բաքվում, և խնդրեց պատմել քաղաքում տիրող վիճակի մասին:
 
- Դրությունը չափազանց լարված է,- ասաց նա: - Գազազած ամբոխը անում է այն, ինչ երկու տարի առաջ տեղի ունեցավ Սումգայիթում: Այդ գազանաբարո մարդիկ տնետուն ընկած որսում են հայերի, տանջամահ անում: Իսկ, եթե նրանց չեն գտնում, իրենց վրեժը հանում են հայերի լքված բնակարաններից, որ մեր հայրենակիցները թողել են և փախել, հուսալով, որ նրանց երբևէ կհաջողվի փոխանակել այն: Ջարդուփշուր են անում ինչ պատահի: Հիմա նրանք չեն խնայում նաև իրենց դուր չեկած այլազգիներին, հիմնականում ռուսներին: Ես փրկվել եմ պատահականորեն: Ինձ պատսպարել է իմ վաղեմի ծանոթներից մեկը՝ ազգությամբ թալիշ Թ-ն (հասկանալի պատճառներով ես այդ բարերարիս անունը չեմ տալիս): Քաղաքում բավականին զորքեր կան, դրանք ներքին գործերի մինիստրության զորամասերն են: Բայց նրանք էլ չեն կարողանում լիովին վերահսկել իրադրությունը:
 
Հազարավոր հայեր, որ մնացել էին քաղաքում, փորձում են մի կերպ դուրս պրծնել այս դժոխքից: Տեսնենք, ում կհաջողվի…
 
(Արմենպրես)»
 
«Սովետական Հայաստան» և «Երեկոյան Երևան» օրաթերթերի հունվարի 16-ի համարներում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների զինված գործողությունների, Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը մեկ ամսով դադարեցնելու որոշման ընդունումից հետո տիրող իրավիճակի, և մի շարք այլ թեմաների մասին:
 
30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search