Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը չի դադարեցվի մինչև 2020թ․ տարեվերջ

Ամերիկյան «Defence One» ռազմարդյունաբերական ընկերությունը հերքել է ավելի վաղ տարածված այն հայտարարությունը, թե մինչև 2020թ․ մարտ ամիսը Թուրքիայում F-35 կործանիչների մասերի արտադրությունը կդադարեցվի։

Թուրքիայում F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը չի դադարեցվի մինչև 2020թ․ տարեվերջ

Թուրքիայում F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը չի դադարեցվի մինչև 2020թ․ տարեվերջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ ընկերության հայտարարության՝ արտադրությունն ԱՄՆ տեղափոխելու գործընթացը չի ավարտվի մինչև 2020թ․ տարեվեր, փոխանցում է ermenihaber-ը:
Օրեր առաջ Պենտագոնի գնումների գծով պատասխանատու խորհրդականի օգնական Էլեն Լորդը հայտարարել էր, որ մինչև մարտ բոլոր պահեստամասերի արտադրությունը լիովին կտեղափոխվի ԱՄՆ։
Ինչպես հայտնի է՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից հետո Թուրքիան հեռացվել էր ամերիկյան F-35 կործանիչների նախագծից։ Բայց ինքնաթիռների որոշ մասեր դեռ շարունակում էին արտադրվել Թուրքիայում։
Մասնավորապես շուրջ 10 թուրքական ընկերություն արտադրում են ավելի քան 900 պահեստամասեր։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիայից պահեստամասերի արտադրության տեղափոխումը ԱՄՆ-ի համար 500-ից 600․000 դոլար կարժենա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search