Artsakhpress

Միջազգային

Իրանը մերժել է միջուկային նոր գործարք կնքելու Թրամփի առաջարկը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանում մտադիր չեն որևէ համաձայնագիր ստորագրել, որով փոխվելու են միջուկային հարցով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները:

Իրանը մերժել է միջուկային նոր գործարք կնքելու Թրամփի առաջարկը

Իրանը մերժել է միջուկային նոր գործարք կնքելու Թրամփի առաջարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է РИА Новости՝ մեջբերելով նախարարի գրառումը:

«Մենք դրա համար չենք ստորագրել «Օբամայի գործարքը», որպեսզի այժմ այն փոխարինենք «Թրամփի գործարքով»»,-գրել է Զարիֆը Twitter-ում:

Վերջինս հավելել է, որ եթե նույնիսկ Իրանը համաձայնի այդ քայլին, որևէ երաշխիք չկա, որ մեկ տարի անց անհրաժեշտություն չի առաջանա փոխել համաձայնագրի պայմանները, եթե 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին հաղթի դեմոկրատ թեկնածուն։ 

Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և վերադառնալ միջուկային ծարգրով իր պարտականությունների կատարմանը, եթե պատժամիջոցները չեղարկվեն և պաշտպանվեն իրանական կողմի՝ գործարքով նախատեսված շահերը:

Հիշեցնենք, որ Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր մշակելու մտադրության մասին Թրամփը հայտնել էր Իրանի վերաբերյալ հայտարարության ժամանակ, որը հաջորդել էր ԱՄՆ ավիահարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու Իրաքում ամերիկյան ավիաբազաների հրթիռակոծմանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search