Artsakhpress

Միջազգային

Պուտինը Մեդվեդևին առաջարկել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մտադիր է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծել և այդ պաշտոնն առաջարկել Դմիտրի Մեդվեդևին:

Պուտինը Մեդվեդևին առաջարկել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը

Պուտինը Մեդվեդևին առաջարկել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ն:

«Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդևի հետ մեր համատեղ աշխատանքին, մենք նոր խոսում էինք այդ մասին: Մեդվեդևը եղել է և՛ երկրի ղեկավար, և՛ արդեն մոտ 8 տարի ղեկավարում է կառավարությունը: Մենք պայմանավորվել ենք, որ կա վառ արտահայտված նախագահական բլոկ, և կա կառավարական բլոկ: Նախագահն, իհարկե, պատասխանատու է ամեն ինչի համար, սակայն ամենից առաջ, դրանք անվտանգության պաշտպանունակության հարցերն են»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Մեդվեդևը մշտապես զբաղվել է երկրի անվտանգության և պաշտպանունակության բարձրացման հարցերով:

Ինչպես քիչ առաջ հաղորդվել էր, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Այս հայտարարությունը վերջինս արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո:

Պուտինն այսօր ավելի վաղ Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա և առաջարկել է երկրի Պետդումային փոխանցել ՌԴ վարչապետի թեկնածուի հաստատման իրավունքը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Search