Artsakhpress

Հասարակական

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հին դպրոցի շենքի տեղում (Թաղավարդի տարածքում) ընթացքի մեջ են բազմաբնակարան երկու շենքերի կառուցման աշխատանքները. այն կձևավորի նոր թաղամաս:

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Կարմիր   շուկայում   բազմաբնակարան  շենքերի  կառուցման  աշխատանքներն  ընթացքի  մեջ  են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ նշելով, որ նոր թաղամասը կունենա չորս քառահարկ շենք՝ երեք և չորս սենյականոց 32 բնակարաններով. շենքերը կունենան նաև նկուղային հարկեր:
Նրա խոսքով՝ շինաշխատանքներն սկսվել է 2018 թվականին. երկու շենքերի տանիքների կառուցման աշխատանքներն ամբողջովին ավարտված են: Բնակարանների մի մասը կտրամադրվեն բազմազավակների և զինծառայողների ընտանիքներին, իսկ մյուս մասը՝ հիփոթեքային վարկավորմամբ:
Շենքերի շինարարությունն իրականացնող «Ռաֆո» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ալավերդյանն էլ մեզ հետ զրույցում ավելացրել է. «Ներկայումս իրականցվում են ներքին հարդարման աշխատանքները: Ավարտել ենք շենքերից մեկի պատուհանների տեղադրման աշխատանքները, իսկ երկրորդինը՝ ընթացքի մեջ է: Առաջիկայում կսկսենք արտաքին հարդարման և շենքերի տարածքների բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև խաղահրապարակի, զբոսայգու, ավտոկայանատեղիների և կանաչ գոտիների կառուցումը: Նոր թաղամասն ապահովված կլինի շուրջօրյա ջրով և ջեռուցմամբ»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search