Artsakhpress

Միջազգային

Ավստրալիային ոչ պակաս, քան մեկ դար կպահանջվի հրդեհներից հետո վերականգնվելու համար

Ավստրալիային 100 տարի կպահանջվի համատարած բնական հրդեհներից հետո վերականգնվելու համար, որոնք շարունակվում են անցյալ տարվա աշնանից:

Ավստրալիային ոչ պակաս, քան մեկ դար կպահանջվի հրդեհներից հետո վերականգնվելու համար

Ավստրալիային ոչ պակաս, քան մեկ դար կպահանջվի հրդեհներից հետո վերականգնվելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունվարի 15-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Հրշեջ ծառայության տվյալներով, հենց այդքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Ավստրալիան վերադառնա այն վիճակին, որում երկիրը եղել Է հրդեհներից առաջ: Ինչպես հաղորդում Է NASA-ն, հրդեհներից ծխի շլեյֆը «առնվազն մեկ լրիվ պտույտ կկատարի երկրագնդի շուրջը, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրա»: Բացի այդ, Նոր Զելանդիայի երկինքը «կտրուկ փոխել Է գույնը»՝ առաջացնելով «օդի որակի հետ կապված լուրջ խնդիրներ»:
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Ամանորի ժամանակ Ավստրալիայի հրդեհներից ծխի հետքերը նկատվել են Հարավային Ամերիկայում, իսկ մինչեւ այս տարվա հունվարի 8-ը ծխի շլեյֆը «կիսով չափ շրջանցել Է երկրագունդը»: Սպասվում Է, որ ավելի ցուրտ եղանակային պայմանները եւ կանխատեսվող անձրեւները կօգնեն պայքարել հրդեհների դեմ:
Ներկայում Ավստրալիայի արեւելքում դեռեւս ակտիվ են հրդեհների 100-ից ավելի օջախներ: Նշվում Է, որ անտառային հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիայի մեկ երրորդը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search