Artsakhpress

Հասարակական

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք

Microsoft-ը ցուցադրել Է նոութբուքի կոնցեպտ, որը լիցքավորվում Է արեգակնային Էներգիայով: Windows Latest հրատարակությունը ենթադրել Է, որ տեխնիկան կարող Է համալրել Surface Pro. շարքը:

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուտն ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի գերատեսչություն Է ներկայացվել 2018 թվականի երկրորդ կեսին, բայց կազմակերպության կայքում հայտնվել Է սոսկ 2020-ի հունվարին: Նկարագրությանը եւ սխեմայի համաձայն՝ նոութբուքի հետին պանելին կան մի քանի ֆոտոԷլեմենտներ, որոնք միացված են սարքի կուտակչի հետ:


Արեգակնային վահանները կկարողանան դեւայսի մարտկոցները սնուցել ինքնավար աշխատանքի ժամանակ, երբ նոութբուքը միացված չի լինի Էլեկտրացանցին: Հայտում ճշտված Է, որ լիցքավորման համար կհամապատասխանի ոչ միայն արեգակնային, այլեւ արհեստական լույսը, օրինակ՝ շիկացման լամպերի լույսը: Ծալովի կառուցվածքի շնորհիվ անհրաժեշտության դեպքում վահանները կարող են թաքցվել համակարգչի կորպուսում: Փաստաթղթում չի ճշտված, թե որքան ժամանակ Է անհրաժեշտ Էներգիայի այլընտրական աղբյուրներից համակարգչի լրիվ լիցքավորման համար:


Հրատարակությունը կարծում Է, որ նման սարքը կարող Է հայտնվել Microsoft-ի նոութբուքերի հաջորդ սերնդում: Այս պահին շարքի ակտուալ դեւասը Surface Pro 7-ն Է, որը ներկայացվել Է 2019 թվականի հոկտեմբերին: Windows 7-ի օժանդակման ավարտի ֆոնին Microsoft-ը գործառական համակարգի օգտատերերին խորհուրդ Է տվել անցնել Surface նոութբուքերի:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search