Artsakhpress

Միջազգային

Ուկրաինայի կառավարությունը 8,3 հազարական դոլար կհատկացնի Իրանում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին

Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում Է ընդունել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին 200 հազարական գրիվնա (շուրջ 8,3 հազարական դոլար) հատկացնելու մասին:

Ուկրաինայի կառավարությունը 8,3 հազարական դոլար կհատկացնի Իրանում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին

Ուկրաինայի կառավարությունը 8,3 հազարական դոլար կհատկացնի Իրանում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունվարի 15-ին այդ մասին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:
«Պետությունը համակողմանի, այդ թվում՝ իրավաբանական եւ ֆինանսական աջակցություն ցույց կտա Իրանում տեղի ունեցած ավիաաղետից զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զոհված քաղաքացիների ընտանիքներին կվճարի 200 հազարական գրիվնա օգնություն: Պահուստային հիմնադրամից միանվագ նյութական օգնությունը կտրամադրվի մինչեւ ընտանիքների կողմից բոլոր ապահովագրական վճարների ստացումը»,- գրել Է նա Telegram-ալիքում:
Աղետի զոհերի հարազատներին ապահովագրական վճարումների վերաբերյալ Գոնչարուկը ճշտել Է, որ «զոհված ուկրաինացու յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված են վճարումներ մոտավորապես 345 հազար դոլարի չափով»: Կառավարության ղեկավարը նաեւ հիշեցրել Է, որ Ուկրաինան «բոլոր դիվանագիտական ուղիների եւ իրավասության միջազգային մարմինների միջոցով» պնդում Է փոխհատուցումները Իրանի կողմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search