Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ առաջ է այլ երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով. Պուտին

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն առաջ է աշխարհի բոլոր երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով:

Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ առաջ է այլ երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով. Պուտին

Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ առաջ է այլ երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ մեր քայլերն արվել են ճիշտ ժամանակին և բավարար ծավալով: Առաջին անգամ, ուզում եմ ընդգծել` միջուկային հրթիռային զենքի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ` ներառյալ և՛ խորհրդային ժամանակաշրջանը, և՛ նոր ժամանակները, մենք չենք փորձում որևէ մեկին հասնել, այլ հակառակը` աշխարհի մյուս առաջատար պետությունները դեռ պետք է ստեղծեն զենք, որը Ռուսաստանն արդեն ունի»,- նշել է նախագահը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 1-ին Դաշնային խորհրդին ուղղված ելույթում Պուտինը պատմել էր ռազմավարական սպառազինությունների նորագույն տեսակների մասին, այդ թվում` «Կինժալ», «Ավանգարդ», «Բուրեվեստնիկ» գերձայնային համալիրների մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search