Artsakhpress

Հասարակական

Փորձագետը վտանգավոր է համարում ֆեյքերի մասին հանրության պատկերացումը

Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է, սակայն դա ոչ միշտ է այդպես:

Փորձագետը վտանգավոր է համարում ֆեյքերի մասին հանրության պատկերացումը

Փորձագետը վտանգավոր է համարում ֆեյքերի մասին հանրության պատկերացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ  Սամվել     Մարտիրոսյանը:
«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է: Կարծում եմ, դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաև վտանգավոր, որովհետև դա իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց, բայց ելնելով խոսքի ազատությունից և այլ հանգամանքից, օրինակ, քաղաքացիական ակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող, մարդ ցանկանում է թաքցնել իր ինքնությունը և ունի կարծիք: Այնպես որ, ֆեյք օգտատերերին դատապարտելը կհանգեցնի նրան, որ հանրությունը թույլ չի տա նրանց արտահայտվելու, ովքեր պարզապես բաց խոսել չեն կարող»,- նշեց Մարտիրոսյանը:
 Անդրադառնալով «Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատիրոջ կալանավորմանը` փորձագետը նշեց, որ հանրությունը փորձում է այնպիսի գնահատականներ տալ, թե ֆեյք օգտատերերը ազգի դավաճան են և այլն, բայց կան արարքներ, որոնք, իսկապես, դատապարտելի են, բայց քրեորեն պատժելի չեն:
Բացի այդ, երբ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ մի բանն է, այլ ոչ թե կեղծ օգտատերը, որովհետև եթե ասեղով հնարավոր է ինքնաթիռ ծակել և այն խափանել, ուրեմն ինքնաթիռը ինչ-որ  խնդիր ունի: Իհարկե, խնդիրներ կարող են առաջանալ` սոցիալական ցանցերի օգտատերերը կարող են ակտիվորեն և ագրեսիվորեն  ազդել տեղեկատվական դաշտի վրա, բայց, միևնույն է, մենք պետք է սխալների ուղղում կատարենք, այլ ոչ թե ֆեյքերի որսով զբաղվենք»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search