Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել են Ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները:
Մեկնարկել են «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Ադելինա Հարութունյանն ասել է, որ 2018 թվականին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:
Այն հնարավորություն կունենան դիտելու նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ ««Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը մեր ժամանակների հերոսների մասին է: 2018թ.-ի մայիսի 30-ի առաջնախաղից մինչ օրս «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվել է 65 անգամ՝ ունենալով շուրջ 33 հազար հանդիսատես։ Ներկայացումը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Արցախում, Լիբանանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Հանրապետության մի շարք քաղաքներում»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլի 2-ին: Ցուցադրություններ կկազմակերպվեն նաև Արցախում, այդ թվում՝ զորամասերում:
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջի