ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չի հանի այնքան ժամանակ, քանի դեռ նա բանակցություններ չի սկսել:
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները չի հանի մինչեւ բանակցությունների սկսվելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը հասկանալ Է տվել, որ «ոչ ոչ մի դեպքում դա տեղի չի ունենա (պատժամիջոցները չեն հանվի)»: «Եթե դուք ցանկանում եք մեզ հետ բանակցություններ վարել, դուք նախ հրաժարվեք ինչ-որ բանից, պարզապես հանուն բանակցություններ վարելու արտոնության»,- ասել Է Թրամփի խորհրդականը Axios պորտալին տված հարցազրույցում:
«Մեզ բանակցություններ հարկավոր չեն… Մեր տնտեսությունը ֆանտաստիկ Է… Հենց իրանցիները մեզ հետ բանակցելու կարիքն ունեն: Ինչու մենք պետք Է առաջինն ինչ-որ բանից հրաժարվենք»,- հավելել Է Օ՛Բրայենը: