Artsakhpress

Մշակույթ

Forbes-ը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը:

Forbes-ը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը

Forbes-ը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է РИА Новости-ն, առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն, որի կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Նշվում է, որ նրա վերջին ալբոմը (Compton) թողարկվել է 2015 թվականին, սակայն երաժիշտը հանդիսանում է աուդիոսարքավորումներ արտադրող Beats Electronics ընկերության համահիմնադիրն ու 20 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը: Ընկերությունը 2014-ին գնել է Apple-ը:
Երկրորդ տեղում է ամերիկյան քանթրի-փոփ կատարող Թեյլոր Սվիֆթը, որի կարողությունը գնահատվում է 825 մլն դոլար: Նա այս տարի գլխավորել է նաև ամենից բարձր վարձատրվող երաժիշտների ցանկը:
Առաջատարների եռյակը եզրափակում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն՝ 685 մլն դոլարով:
Վարկանշային ցանկում տեղ են գտել նաև U2-ն, Diddy-ն, Էլթոն Ջոնը, Ջեյ Զին, Փոլ Մաքքարթնին, Քեթի Փերի և Լեդի Գագան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search