Artsakhpress

Միջազգային

Ռոհանին կոչ է արել վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը:

Ռոհանին կոչ է արել վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը

Ռոհանին կոչ է արել վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Իսլամական աշխարհը պետք է միջոցներ ձեռնարկի ԱՄՆ ֆինանսական համակարգի եւ ամերիկյան դոլարի գերակայությունից ազատվելու համար»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին Կուալա-Լումպուրում գագաթաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ տնտեսական պատժամիջոցները վերածվել են պարտադրված գերակայության հիմնական գործիքի: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգը, որը հիմնված է դոլարի վրա, ԱՄՆ-ին թույլ է տվել իր անօրինական պահանջները պարտադրել այլ երկրներին «պատժամիջոցների սպառնալիքների եւ տնտեսական ահաբեկչության» հիման վրա: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search