Artsakhpress

Վերլուծական

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին այս պահին ամենահավանական թեկնածուն է Լիբանանի վարչապետի պաշտոնում․ Շահան Գանտահարյան

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին այս պահին ամենահավանական թեկնածուն է վարչապետի պաշտոնի համար։ Վարչապետը պիտի լինի սուննի համայնքից, իսկ այդ համայնքում նման պաշտոնի համար ամենաներկայացուցչական դեմքը Հարիրին է։

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին այս պահին ամենահավանական թեկնածուն է Լիբանանի վարչապետի պաշտոնում․ Շահան Գանտահարյան

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին այս պահին ամենահավանական թեկնածուն է Լիբանանի վարչապետի պաշտոնում․ Շահան Գանտահարյան
 Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին՝ Լիբանանում կառավարական ցույցերի 13-րդ օրը, ուղիղ հեռուստաեթերում Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հայտարարեց, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
«Վարչապետը Լիբանանում ցուցարարների պահանջներին ընդառաջ գնաց՝ հայտարարելով հրաժարականի մասին։ Ավելին՝ Հարիրին միշտ էլ մնաց տեխնոկրատ կառավարություն կազմելու պահանջների կողմնակիցը։ Սա պահանջում էին հենց ցուցարարները։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Լիբանանի կառավարությանը նախկինում դրսից տրամադրվող օժանդակությունները կապասառեցվեն Հարիրիի՝ վարչապետ լինելուց և տեխնոկրատ կառավարության ձևավորումից հետո միայն»,–ասել է Գանտահարյանը։
Հարցին՝ արդյոք Հարիրիի վերանշանակումը ցուցարարների շրջանում կրքերը դարձյալ չի՞ բորբոքի, Գանտահարյանը նշեց՝ ցուցարարների շրջանում այս հարցի վերաբերյալ միասնական որոշում չկա․ նրանց մի մասը դեմ է, որ երևէ քաղաքական դեմք նոր կառավարության կազմում լինի, այդ թվում՝ Հարիրին․
«Ցուցարարների մի մասն էլ համոզված է, որ Հարիրին վայելում է միջազգային ընտանիքի զորակցությունը և իր գլխավորած տեխնոկրատ կառավարությունը կարող է լուծումներ տալ հարցերին։ Չկա միասնական կոնսենսուս այս հարցում։ Կառավարության հրաժարականը ցուցարարների պահանջի առաջին հանգրվանն էր։ Երկրորդը՝ սեղմ տեխնոկրատ կառավարության ձևավորումն էր, որի հիմնական գործառույթը պետք է լիներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։ Այս ամենի նպատակը վարչակառավարման համակարգի ապահամայնքայնացումն էր, այսինքն՝ համայնքային կառավարման համակարգից հրաժարում և քաղաքացիական պետության ձևավորում»։
Գանտահարյանը նաև նշեց, որ Սաադ Հարիրիի վերանշանակումը դեռ չի ենթադրում, որ նոր կառավարությունը շուտով կձևավորվի. պետք է համընդհանուր կոնսենսուս լինի նախարարական կազմի շուրջ․«Եթե ձևաչափի, ընդհանուր կազմի բնութագրի, նախարարական պորտֆելների, նախարարների անունների շուրջ ընդհանուր համաձայնություն չլինի, կարող է իրավիճակը երկար ձգվել։ Նախադեպեր եղել են։ Չնայած՝ Հարիրիի մոտ նկատվում էր այս ամբողջ փաթեթի համաձայնության դեպքում միայն վարչապետի պաշտոնը վերստանձնելու պատրաստակամությունը։ Դեռևս պարզ չէ այս ամենը»։
Անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական կյանքին՝ Գանտահարյանը նշեց՝ երկրում վիճակը խիստ անորոշ է․ «Սպասվում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի այցը Բեյրութ։ Վարչապետի նշանակման վերաբերյալ խորհրդակցությունները երկրորդ անգամ հետաձգվեցին։ Հատկապես երեկոներին մայրաքաղաք Բեյրութում ճանապարհներ փակելու եղանակով բողոքի ակցիաները շարունակվում են։ Երեկ ակցիաները հատկանշվեցին զանգվածային խուլիգանական ակտերով։ Ֆինանսատնտեսական տագնապը խորանում է, գործազրկությունն աճում է»,-եզրափակել է Գանտահարյանը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search