Artsakhpress

Միջազգային

Զելենսկին ռադային է ներկայացրել իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Բարձրագույն Ռադային է ներկայացրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրինագիծ՝ կապված իշխանության ապակենտրոնացման հետ:

Զելենսկին ռադային է ներկայացրել իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ

Զելենսկին ռադային է ներկայացրել իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Օրինագծի տեքստը դեռ չի հրապարակվել: Խորհրդարանն ստացել է փաստաթուղթը և փոխանցել այն ղեկավարությանը՝ քննարկման համար:
2015 թվականին Ուկրաինայի սահմանադրական դատարանն իշխանության ապակենտրոնացման մասին  օրինագիծը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող: Բացի այդ, դատարանը սահմանել էր սահմանադրական նորմ այն մասին, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններն իրականացվում են առանձին օրենքով:
Այդ նույն ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել սահմանադրության մի քանի ուղղումներ, ըստ որոնց՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի քանի շրջաններում ինքնակառավարման հատուկ համակարգ պետք է սահմանվի, առանց այդ շրջաններին հատուկ կարգավիճակ տալու: Բարձրագույն Ռադան ձայների մեծամասնությամբ ընդունել էր որոշում՝ նախագահական այս ծրագիրն ուղարկել սահմանադրական դատարանի ստուգմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search