Artsakhpress

Միջազգային

«Հյուսիսային հոսք-2»-ը դեռևս կարող է տապալվել. Süddeutsche Zeitung

Թեպետ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը գրեթե ավարտված է, ամերիկյան պատժամիջոցների կիրառումը կարող է խոչընդոտել հսկայի մեկնարկը կամ նվազագույնը՝ սառեցնել գործընթացը:

«Հյուսիսային հոսք-2»-ը դեռևս կարող է տապալվել. Süddeutsche Zeitung

«Հյուսիսային հոսք-2»-ը դեռևս կարող է տապալվել. Süddeutsche Zeitung
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ` Հոռետեսական տեսակետի հեղինակը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի հոդվածագիրն է:
Միացյալ Նահանգները ցանկանում է պատժամիջոցներ կիրառելով խոչընդոտել Գերմանիայի և Ռուսաստանի միջև խողովակաշարի նախագծի իրականացումը: Ի դեպ, խողովակաշարը վիճաբանությունների ու տարաձայնությունների առիթ է տվել հենց Եվրոպայի ներսում, թեպետ շինարարությունը գրեթե ավարտված է: ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել պատժամիջոցներ կիրառելու այն նախագիծը, որը, ծայրահեղ դեպքում, կարող է կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը: Փաստաթուղթը դեռևս պետք է հաստատի նաև Սենատը, սակայն որոշումը կարող է ավելի հեռուն գնացող հետևանքներ ունենալ:
Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ Եվրոպան, մասնավորապես՝ Գերմանիան, «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով Ռուսաստանից կախվածության մեջ կընկնի թե՛ քաղաքականապես և թե՛ տնտեսապես: Նախագծի շնորհիվ Ռուսաստանն իր էներգետիկ հնարավորությունները է՛լ ավելի շատ կօգտագործի իր նպատակներին հասնելու համար ճնշում գործադրելու համար: Սակայն, ԱՄՆ-ի շահերը ոչ միայն  աշխարհաքաղաքական են, այլև՝ տնտեսական: Եթե նախկինում այս տերությունը հիմնականում արդյունահանվող վառելիք ներկրող էր, ապա վերջին տարիներին դարձել է խոշոր արդյունահանող ու արտահանող երկիր: Այժմ ԱՄՆ-ը կարողանում է արդյունահանել ավելի մեծ ծավալների գազ, քան նախկինում: Եվ, իհարկե, Միացյալ Նահանգները ցանկանում է իր ապրանքը վաճառել Եվրոպային:
Քանի դեռ նոր գազատարները՝ «Հյուսիսային հոսք-2»-ը և «Թուրքական հոսքը», չեն գործարկվել, «Գազպրոմ» ընկերությունը շարունակում է գազ մատակարարել ցամաքով՝ Ուկրաինայով դեպի Եվրոպա: Թեպետ, Կիևի հետ գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին: Այս պարագայում Մոսկվային անհրաժեշտ է անուղղակիորեն արձագանքել Միացյալ Նահանգների պատժամիջոցներին: Եթե Վաշինգտոնը կանգնեցնի գազատար խողովակաշարի շինարարությունը, ապա Ռուսաստանն այժմ ավելի շատ շահագրգռված կլինի Կիևի հետ պայմանագրի երկարացմամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search