Artsakhpress

Միջազգային

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է երկու տարվա ազատազրկման:

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  ռազմական դատախազության քննիչները, ովքեր խուզարկել էին այն տունը, որտեղ մինչ իշխանությունից հեռացվելը բնակվել է ալ-Բաշիրին, հայտնաբերել և առգրավել էին 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար):
Նախկին նախագահի մոտ խոշոր չափի գումար հայտնաբերելու փաստի առթիվ նրան առաջադրվել էր «արտարժույթ ունենալու, կոռուպցիայի և անօրինական նվերների ստացման»   մեղադրանք:
Սուդանում 2019 թվականի ապրիլի 11-ին չորսամսյա ազգային բողոքի ակցիաներից հետո տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Նախագահ Օմար ալ-Բաշիրը, ով արդեն 30 տարի ղեկավարում էր երկիրը, հեռացվեց իշխանությունից, իսկ ավելի ուշ կալանավորվել էր: Իշխանությունը ստանձնեց բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search