Artsakhpress

Միջազգային

Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել

Բելառուսը Չինաստանից 3,5 միլիարդ յուանի (մոտ 500 միլիոն դոլար) չափով վարկ կվերցնի:

Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել

Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշմամբ վարկ վերցնելու վերաբերյալ հրամանագիրը հրապարակվել է ազգային իրավական համացանցային պորտալում , փոխանցում է Թերթ.am-ը:
Փաստաթղթի համաձայն` Մինսկը Պեկինից գումար կվերցնի պետական պարտքի մարման և սպասարկման, բելառուսական ոսկու պաշարների պահպանման, ինչպես նաև երկրների միջև առևտրի զարգացման համար:
Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Բելառուսը եզրափակում է Ռուսաստանի պետական վարկը փոխարինելու նպատակով Չինաստանի զարգացման բանկի հետ 600 միլիոն դոլարի վարկի շուրջ բանակցությունները:
Սկզբնապես այդ գումարները պատրաստվում էին պարտքով վերցնել Ռուսաստանից: Կրեմլում կարծում են, որ Չինաստանի հետ բանակցությունների անցկացումը Բելառուսի ինքնիշխան իրավունքն է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search