Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը եւ Ճապոնիան լուսնային ռոբոտ են ստեղծում

«Անդրոիդային տեխնիկա» գիտաարտադրական միավորումը (տիեզերքում եղած «Ֆեդորայի» ստեղծողը) նախատեսում է GITAI ընկերության (GITAI սթարտապ) ճապոնացի գործընկերների հետ համատեղ ստեղծել ռոբոտ Լուսնի մակերեսին առաջադրանքների կատարման համար:

Ռուսաստանը եւ Ճապոնիան լուսնային ռոբոտ են ստեղծում

Ռուսաստանը եւ Ճապոնիան լուսնային ռոբոտ են ստեղծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Դուդորովին, փոխանցում է news.am-ը:
«Ճապոնացի գործընկերները մտածում են մոտավորապես նույն ուղղությամբ, ինչ եւ մենք. դա ռոբոտատեխնիկական համալիրների պլանաչափ մշակում է՝ մերձավոր եւ հեռավոր տիեզերքի յուրացման համար։ Որպես առաջնահերթ նպատակ ինչպես նրանք, այնպես էլ մենք տեսնում ենք Լուսինը, այսինքն՝ այն ռոբոտատեխնիկական համալիրները, որոնք կկարողանան գործել եւ օգտակար գործառույթներ իրականացնել Լուսնի վրա»,- ասել է Դուդորովը։
Գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ «GITAI ընկերությունը մասնագիտանում է անտրոպոմորֆ կառույցների աշխատանքներում»։ Նա ավելացրել է, որ ճապոնացի գործընկերները օգտագործում են կառավարման հագուստներ, որոնք նման են «Անդրոիդային տեխնիկայի» ստեղծածներին։ Այդ այսպես կոչված հարցադրող սարքերը թույլ են տալիս ռոբոտը կառավարել պատճենող ռեժիմով՝ մեքենան կրկնում է մարդ-օպերատորի շարժումները։
Ճապոնական ընկերության ներկայացուցիչները Ռուսաստան են եկել այս շաբաթ, բանակցությունների արդյունքներով համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Կստորագրենք համագործակցության համաձայնագիր։ Այնուհետեւ կկազմենք համատեղ ծրագրեր 2020, 2021 թվականների եւ հետագայի համար»,- նշել է Դուդորովը՝ ավելացնելով, որ համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։
Ռոբոտատեխնիկական համալիրի ստեղծման աշխատանքն ավարտելուց հետո, ասել է «Անդրոիդային տեխնիկայի» ղեկավարը, կողմերը նախատեսում են դիմել «Ռոսկոսմոսին» եւ JAXA-ին (ճապոնական տիեզերական գործակալություն) ռոբոտի կիրառումն ապահովելու համար։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search