Artsakhpress

Քաղաքական

Լոբբիստական, դիվանագիտական ջանքերի արդյունք.քաղաքագետը՝ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումն արդյունք էր երկար տարիներ իրականացված լոբբիստական, դիվանագիտական ջանքերի:

Լոբբիստական, դիվանագիտական ջանքերի արդյունք.քաղաքագետը՝ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

Լոբբիստական, դիվանագիտական ջանքերի արդյունք.քաղաքագետը՝ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
 
«Սա կարևոր հանգրվան է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման երկարատև գործընթացում: Միևնույն ժամանակ կարևոր է այն հանգամանքը, որ այս ճանաչման գործընթացի հաշվարկը ճիշտ էր արված: Օգտագործվեց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը: Ճիշտ պահին, ճիշտ ժամանակին այս գործընթացը խթանվեց: Մյուս կողմից հատկանշական է այն, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը կարևոր է ԱՄՆ ներքին օրակարգի վրա ազդեցության տեսանկյունից»,-ասաց քաղաքագետը:
 
Նարեկ Մինասյանի խոսքով՝ ԱՄՆ-ն, ըստ էության, թևակոխել է նախընտրական շրջան, կուսակցություններն առաջադրում են իրենց թեկնածուներին, քննարկվում է նրանց օրակարգը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք միանշանակ պնդել, որ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը կնպաստի տվյալ թեմայի ակտիվացմանը նաև ներքաղաքական պայքարի շրջանակներում: Այսինքն՝ ԱՄՆ նախագահի թեկնածուները կսկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել տվյալ թեմային՝ փորձելով հստակ դիրքորոշում որդեգրել: Սա կարևոր է, քանի որ ԱՄՆ նախագահն է պատասխանատու տվյալ երկրի արտաքին քաղաքականության համար:
 
«Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունելուց հետո, ըստ էության, կարող ենք ասել, որ Կոնգրեսում գործընթացն ավարտվում է: Սա չի ենթադրվում, որ պետք է բանաձևն ուղարկվի ԱՄՆ-ի նախագահի հաստատմանը, նման ընթացակարգ չի նախատեսվում՝ կախված բանաձևի կատեգորիայից: Բանաձևի ընդունումը բավական կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սենատի մակարդակով նախկինում նման բանաձև չի ընդունվել: Պետք է ընդգծել նաև այն, որ բանաձևն ընդունվել է միաձայն: Սա վերահաստատում է ԱՄՆ քաղաքական շրջանակների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ասաց Նարեկ Մինասյանը:
 
Ինչ զարգացումների սպասել: Հարցին ի պատասխան քաղաքագետը նշել է, որ սա ուղղակիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս գործընթացն, ըստ էության, երկու երկրների միջև առկա լարվածության մասնակի արտահայտումն է: Սպասվում է, որ Թուրքիան էլ իր հերթին կտրուկ քայլեր կձեռնարկի:
 
«Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա հարցերը չեն կարգավորել, և, թերևս, դա է պատճառը, որ բանաձևի ընդունումն արգելափակելու գործընթացը չպահպանվեց: Եթե լիներ արգելափակման հստակ որոշում, միանշանակ էր, որ Սպիտակ տունն ուներ բավարար գործիքակազմ ազդելու համար: Այդ գործիքակազմի չօգտագործումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում հակասությունները պահպանվում են»,-հավելեց քաղաքագետը:
 
Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պատասխան է Թուրքիային՝ կապված խնդիրների փնջի հետ՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները, Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը, դաշնակիցների նկատմամբ վարքագիծը և այլն:
 
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։ Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում: Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search