Artsakhpress

Միջազգային

Եվրահանձնաժողով. «Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո»

Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ սիրիացի փախստականների համար նախատեսված 6 մլրդ եվրոյից 2.7 միլիարդն արդեն հատկացվել է Թուրքիային:

Եվրահանձնաժողով. «Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո»

Եվրահանձնաժողով. «Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ հայտարարության` Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների համար նախատեսվում է 6 մլրդ եվրո հատկացվել, որից 4.3 մլրդ եվրոյի շուրջ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ 2.3 մլրդ եվրոյի փոխանցումը Թուրքիային արդեն իրականացվել է, փոխանցում է ermenihaber-ը:
Սպասվում է, որ 2019թ. ավարտին ԵՄ-ն Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը կհասցնի մինչև 3 մլրդ եվրոյի, իսկ 2020թ. ավարտին այդ ցուցանիշը կկազմի 4 մլրդ: Հատկացված գումարի ամբողջական վճարման վերջնական տարեթիվը սահմանվել է 2025 թվականը:
Հիշեցնենք, որ 2016թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրեր 6 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search