Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Բակո Սահակյանը կարեւորել է նման խորհրդակցությունները՝ դրանք համարելով արդյունավետ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-: