Artsakhpress

Սպորտ

ՌԴ-ում հանդես եկող Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը՝ Կեմերովոյում հաղթանակ տանելով պանամացի Ռոնալ Բատիստայի դեմ մենամարտում:

ՌԴ-ում հանդես եկող Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը

ՌԴ-ում հանդես եկող Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է  ТАСС գործակալությունը, 52.16 կգ քաշային կարգում կայացած մենամարտը բաղկացած է եղել 12 ռաունդից: Ալոյանը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ:
Բռնցքամարտիկի նախորդ մենամարտը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ վերջինս Բռնցքամարտի համաշխարհային սուպերսեսիայի քառորդ եզրափակչում պարտվել էր հարավաֆրիկացի Զոլանի Տետեին:
Ալոյանը պրոֆեսիանալ սպորտ է մուտք գործել 2017-ի մայիսին: 31-ամյա մարզիկի հաշվին գրանցվել է 5 հաղթանակ և մեկ պարտություն: Նա դարձել է 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2011, 2013) և Եվրոպայի չեմպիոն (2010):
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search