Artsakhpress

Հասարակական

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը Հայաստանի պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ հարցումներ է իրականացրել

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրական է վերաբերվում երկրի զինված ուժերին:

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը Հայաստանի պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ հարցումներ է իրականացրել

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը Հայաստանի պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ հարցումներ է իրականացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ է վկայում Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (International Republican Institute’s-IRI) հարցման արդյունքը:
 
Հարցվածների 91%-ը դրական է պատասխանել բանակի վերաբերյալ հարցմանը, 8%-ը՝ բացասական, 1%-ը չի կողմնորոշվել: Հարցվածների 82%-ը դրական է գնահատել նախագահի աշխատակազմի աշխատանքը: Վարչապետի աշխատակազմի աշխատանքից գոհ է հարցվածների 76%-ը:
 
Հայ առաքելական եկեղեցուն դրական է վերաբերվում հարցվածների 74%-ը: Բացասական գնահատականի են արժանացել դատախազությունն ու դատարանները: Դատախազությանը վստահում է հարցվածների 38%-ը, չի վստահում 55%-ը: Դատարանների աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 36%-ը, բացասական՝ 57%-ը:
Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 52%-ը, բացասական է վերաբերվում քաղաքական կուսակցություններին, 42%-ը դրական:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search