Artsakhpress

Միջազգային

Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է Շվեյցարիայի 2020 թվականի նախագահ

Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, Էներգետիկայի եւ կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան, որը կառավարությունում ներկայացնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ընտրվել Է երկրի 2020 թվականի նախագահ:

Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է Շվեյցարիայի 2020 թվականի նախագահ

Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է Շվեյցարիայի 2020 թվականի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 11-ին Դաշնային ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացքն առցանց ռեժիմով հեռարձակվել Է վերջինիս կայքում:
Սիմոնետա Սոմարուգան ծնվել Է 1960 թվականի մայիսի 14-ին Արգաուի կանտոնի Սինս ավանում: Ավարտել Է Լյուցեռնի կոնսերվատորիան, դասավանդել Է Ֆրիբուրի կոնսերվատորիայում: Շվեյցարիայի կառավարությունում աշխատում Է 2010 թվականից: Մինչեւ 2018 թվականը եղել Է արդարադատության եւ ոստիկանության նախարարը: Շվեյցարիայում նախագահի եւ փոխնախագահի պաշտոնները հերթագայությամբ զբաղեցնում են Դաշնային խորհրդի (կառավարության) անդամները, որը բաղկացած Է յոթ նախարարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search