Artsakhpress

Տնտեսական

Արցախի նախկին վարչապետը 2021թ. ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճի հնարավորություն է տեսնում

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավոր պատերազմը բացառում է այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ:

Արցախի նախկին վարչապետը 2021թ. ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճի հնարավորություն է տեսնում

Արցախի նախկին վարչապետը 2021թ. ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճի հնարավորություն է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարությունյանն այս մասին ասաց դեկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում՝ նշելով, որ իր կանխատեսմամբ Հայաստանը 2021թ. կունենան երկնիշ տնտեսական աճ:
«Երբ ես տարվա առաջին եռամսյակից հետո նշում էի, որ ՀՀ-ն ունենալու է 7% տնտեսական աճ, ինձ չէին հավատում: Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, 2020թ. այդ աճը կլինի ավելի շատ, իսկ 2021թ. այն կլինի երկնիշ: Եթե մենք առաջիկա հինգ տարում չունենանք տնտեսական աճի բարձր տեմպեր, ապա ունենալու ենք խնդիրներ։ Պատերազմը հնարավոր է բացառել, եթե ՀՀ-ն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ։ Պատերազմը թանկ հաճույք է»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախկին վարչապետը նշեց, որ Արցախի խնդրի և Հայաստանի ապագայի երաշխիքը Հայաստանի տնտեսական աճն է։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search