Artsakhpress

Միջազգային

Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կայացել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք կարևորագույն հարցեր։

Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները

Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Վաշինգտոնում դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում: 
«Մենք հասկանում ենք ԱՄՆ ներքին իրավիճակը, բայց երկու կողմից էլ հետաքրքրություն կա աշխատելու այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք արդյունքների հասնել», - Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց է Լավրովը:

Մասնավորապես, Ռուսաստանը, Լավրովի խոսքով, Միացյալ Նահանգներին առաջարկել է «ցանկացած տարբերակ» ՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը երկարաձգելու համար (ДСНВ): Արտգործնախարարը հաստատել է նաև Մոսկվայի պատրաստակամությունը՝ երկարաձգել նաև СНВ-3 պայմանագիրը:
Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է նաև Պարսից ծոցի ճգնաժամի սրումը կանխելու քայլերը, Թեհրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խնդիրը լուծելու համար:

Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի որոշման մասին՝ Հյուսիսային և Թուրքական հոսքերի ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, Լավրովը վստահություն է հայտնել, որ նման միջոցները չեն դադարեցնի նախագծերի իրականացումը:
Լավրովը նաև նախագահ Վլադիմիր Պուտինի անունից հաստատել է Թրամփի՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու հրավերը:
«Նախագահ Թրամփը քննարկում է հրավերը: Հուսով ենք, որ եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, ապա, իհարկե, հնարավոր կլինի երկկողմ լիարժեք զրույց անցկացնել», - ասել է Լավրովը:
Իր հերթին Դոնալդ Թրամփը Լավրովի հետ հանդիպումը թվիթերում որակել է «շատ լավ»։
«Քննարկեցինք շատ թեմաներ, ներառյալ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային զենքի վերահսկումը և ընտրությունների միջամտությունը: Հուսով եմ ՝ առաջիկայում կշարունակենք մեր երկխոսությունը», - ավելացրել է Թրամփը:
Իր հերթին Սպիտակ տունը հաղորդել է, որ Թրամփը Լավրովի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կարևորությունը՝ երկու երկրների միջև առևտրային շահերից ելնելով: Ամերիկացի առաջնորդը քննարկել է ԱՄՆ ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» թեման, նա նաև կոչ է արել Ռուսաստանի արտգործնախարարին աջակցել Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությանը և ողջունել է համագործակցությունը Մոսկվայի հետ ՝ փոխադարձ խնդիրները լուծելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search