Artsakhpress

Սփյուռք

Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին

Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում Լիտվայում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել էր դասախոսություն թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ։

Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին

Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառմանը ներկա են եղել  հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, 
«Արմենպրեսի» փոխանցմամբ`  դասախոսությունների ընթացքում Աքչամը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը` խոսել իր «Սպանության հրամաններ» գրքում ցեղասպանությունն իրագործած պարագլուխների և նրանց կողմից ուղարկված գաղտնի հեռագրերի վերծանման մասին։
Թուրք պատմաբան, ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարքի համալսարանի պատմության դասախոս Աքչամը նշել է, որ թուրքական ժխտողականության զինանոցում գտնվող այն պնդումները, թե կեղծիք են Թալեաթ փաշայի հեռագրերը, որոնք հրապարակվել են Արամ Անտոնյանի միջոցով, այլևս չեն դիմանում քննադատություններին, քանի որ անհերքելի ապացույցներ են ներկայացվել դրանց փաստացիության վերաբերյալ։
Շվոն Նաշ-Մարշալն իր հերթին նշեց, որ ժխտողականությունը Թուրքիայում դրված է օրենդրական հիմքի վրա, ինչն անհնար է դարձնում հաշտեցման և սեփական պատմության հետ առերեսման ցանկացած փորձ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search