Artsakhpress

Հասարակական

Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանի հիշատակը հավերժացնող գրքերը դրվեցին ընթերցողի սեղանին

«Մեր օրերի Դավիթը» գիրքն ամփոփում է արցախյան պատերազմի հերոս, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի կյանքն ու պայքարը, իսկ «Երեք հարյուր վայրկյան» գիրքն ընդգրկում է Սարապյանի վիպակներն ու պատմվածքները, որոնք թարգմանվել են հայերեն:

Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանի հիշատակը հավերժացնող գրքերը դրվեցին ընթերցողի սեղանին

Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանի հիշատակը հավերժացնող գրքերը դրվեցին ընթերցողի սեղանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԳրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության հեղինակ Էվելինա Մելքումյանն ասաց, որ գրքի հրատարակման նպատակը Դավիթ Սարապյանի (Դև) հիշատակը վառ պահելն է: «Կարծում եմ՝ այս գիրքը դաստիարակչական բնույթ ունի, և Դավիթի կերպարը կարող է ոգևորել աճող սերնդին: Գրքում զետեղվել են նաև Դավիթի մասին այն անձանց հուշերը, որոնք ճանաչում էին Դավիթին: Նրանց թվում են Արկադի Տեր-Թադևոսյանը, Պարգև սրբազանը, Մոնթե Մելքոնյանը, Վարդան Դևրիկյանը, Գագիկ Գինոսյանը և այլք»,-ասաց Մելքումյանը:
Խոսելով «Երեք հարյուր վայրկյան» գրքի մասին՝ Մելքումյանը տեղեկացրեց, որ Դավիթի ստեղծագործությունները ռուսերենից հայերեն է թարգմանել Մերի Կարապետյանը: Մելքումյանի հավաստիացմամբ՝ Մերին բարձր մակարդակով է արել իր աշխատանքը:
Մերի Կարապետյանն էլ պատմեց՝ երբ իմացել է, որ Դավիթը նաև ստեղծագործում էր, գտել է նրա գործերն ու սիրով ընթերցել դրանք:  Նա նշեց, որ «Երեք հարյուր վայրկյան» գրքում զետեղված է համանուն վիպակը, որը հետագայում վերածվել է սցենարի և արժանացել  ականավոր կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման, բայց Դավիթը թողել է կինոաշխարհն ու մեկնել ռազմի գոտի:
«Գրքում ընդգրկվել են նաև պատմվածքներ և «Վարազդատ արքա» համակարգչային խաղի համար գրված սցենարի առաջին մասը, որը Դավիթն ընկերոջ խնդրանքով գրել է մեկ գիշերվա ընթացքում, քանի որ առավոտյան կրկին ճակատ պետք է գնար: Այդ սցենարը Լոնդոնում առաջին մրցանակի է արժանացել: Հուսամ՝ կգտնվեն երիտասարդներ, որոնց կհետաքրքրի այդ խաղը, և նրանք կցանկանան շարունակել այն՝ ցույց տալով, թե ինչպես են պատկերացնում մեր արքային, հայոց պետականությունը, մեր ազգային գաղափարներն ու երազները»,-ընդգծեց թարգմանչուհին:
Գրքերը հրատարակվել են «Դավիթ Սարապյան» նախաձեռնության և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Search