Artsakhpress

Միջազգային

Բաքվում կառուցում են ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն

Դեկտեմբերի 9-ին Բաքվում կայացել է ռուսաստանյան արտադրության ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկի արարողությունը: Կենտրոնը կառուցվելու է ադրբեջանական SW Helicopter Services ընկերության և ռուսաստանյան Вертолеты России հոլդինգի համագործակցությամբ։

Բաքվում կառուցում են ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն

Բաքվում կառուցում են ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արարողությանը մասնակցել է նաև Вертолеты России հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է հոլդինգի կայքը:
 
Սպասարկման կենտրոնի ստեղծման մասին պայմանագիրը կողմերը ստորագրել էին դեռ 2016-ին: Կենտրոնում պետք է սպասարկվեյին մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի սպառազինությունում առկա ուղղաթիռները:
 
Այն ժամանակ նշվում էր Մի-8/17 ուղղաթիռների սպասարկման մասին, հետագայում՝ 2017-ին, հայտնի դարձավ, որ ռուսական ընկերությունը Silk Way ընկերությանը տրամադրում է ՌԴ արտադրության բոլոր տեսակի* ուղղաթիռների վերանորոգման արտոնագիր:
 
Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 9-ին մեկնարկել են սպասարկման և վերանորոգման արդեն լիարժեք կենտրոնի շինարարական աշխատանքները, քանի որ 2018-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ կենտրոնը Բաքվում արդեն իսկ գործում է, սակայն մասնագետներն էին գնում ուղղաթիռի մոտ և տեղում աշխատանքներ կատարում, ոչ թե ուղղաթիռներին էին տարվում կենտրոն։
 
Вертолеты России հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովն այն ժամանակ հայտնել էր, որ կենտրոնը նախատեսված էր տեղային վերանորոգման համար և զարգացվելու դեպքում, կարող է դառնալ սպասարկման և վերանորոգման լիարժեք կետ։
 
Այդպես 2018–ին վերանորոգվել էր մեկ Մի-8ԱՄՏ ուղղաթիռ, քննարկվում էր երկրորդի վերանորոգման հարցը, իսկ այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ կողմերի միջև մեկական Մի-8ԱՄՏ և Մի–8ՄՏՎ–1 ուղղաթիռների վերանորոգման պայմանագրի կնքման մասին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search